ԱՄՆ-ն տասնյակ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք – Armenia Today

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մերձավոր Արևելք տեղափոխվելիք հերթական ջոկատն են ուղարկել Մեծ Բրիտանիա, Интефакс-ի փոխանցմամբ, հայտնում է Military Air Tracking Alliance ավիացիոն ռեսուրսը։

14 հինգերորդ սերնդի F-35A Lightning II սթելս կործանիչներ, որոնք օդ են բարձրացել ԱՄՆ Յուտա նահանգի Հիլլ ավիաբազայից, շուտով կժամանեն բրիտանական Լեյքենհիթի ավիաբազա: Ինքնաթիռներին ուղեկցում են ութ KC-135R Stratotanker և KC-46 Pegasus լիցքավորիչ ինքնաթիռներ:

Հորդանանի Մուաֆֆակ Սալթի ավիաբազայում արդեն իսկ տեղակայված են 30 հատ F-35A Lightning II կործանիչներ, և նոր ջոկատը կմիանա նրանց:

Փետրվարի 24-ին Իսրայել էր ժամանել հինգերորդ սերնդի F-22 Raptor սթելս կործանիչների առաջին ջոկատը՝ 11 ինքնաթիռ կազմով: Սա ամերիկյան մարտական ինքնաթիռների առաջին հայտնի տեղակայումն է Իսրայելի տարածքում:

Leave a Comment