Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են — Հայաստանի Հանրային Ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարել է իրեն քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։

«Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- ասել է Աննա Հակոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հայտարարել է, որ Աննայի որոշմանը հարգանքով է վերաբերվում։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։  Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Փաշինյանը։

Leave a Comment