Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 27-ին սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 4-8մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Ցերեկը կանխատեսվում է 1-3 աստիճան, երեկոյան՝ 3-5 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -3-ից 1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից 1 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -3-ից 1 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -3-ից 1 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի -3-ից 1 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 1-3 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 2-5 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի-3-ից 1 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան։
Արցախում փետրվարի 27-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 2 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 0 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։
