ՄԱԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է Աֆղանստանի ու Պակիստանի միջև բախումներին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է Աֆղանստանի ու Պակիստանի միջև բախումներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադիր հետևում է Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային բախումների մասին հաղորդումներին և խոր մտահոգություն է հայտնում վերջին բռնության աճի կապակցությամբ։

Մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ Գուտերեշը կոչ է արել երկու երկրներին խստորեն պահպանել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային հումանիտար իրավունքին։

Գուտերեշն ընդգծել է, որ շարունակվող բախումների պայմաններում երկու կողմն էլ պետք է առաջնահերթություն տա քաղաքացիական բնակչության պաշտպանությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment