Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնակոյին»։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։
Քանի որ թիմերի առաջին դիմակայությունում ՊՍԺ-ն հաղթել էր 3։2 հաշվով, երկու խաղերի արդյունքում փարիզյան ակումբը նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր։ Այս փուլում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Բարսելոնան» կամ «Չելսին»։