«Ալ-Նասրը» գլխավորել է մրցաշարային աղյուսակը

Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ-Նասրը» արտագնա խաղում 5:0 հաշվով հաղթել է «Ալ-Նաջմային»։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը՝ աչքի ընկնելով հանդիպման 42-րդ և 80-րդ րոպեներին: Կրիշտիանու Ռոնալդուն 7-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոց հարվածը, իսկ 52-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Սադիո Մանեին: Եվս մեկ գոլ խփել է Կինգսլի Կոմանը:

Այս խաղից հետո «Ալ-Նասրը» 58 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Leave a Comment