«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր նախկին ակումբակից Ֆյոդոր Սմոլովի հետ զրույցում խոսել է այն պատճառների մասին, թե ինչու եվրոպական որևէ առաջնություն իր տեղափոխությունը մինչ օրս չի կայացել։ Ավելի վաղ ֆուտբոլիստը բազմիցս հայտնել էր Եվրոպայում ուժերը փորձելու իր ցանկության մասին։
«Կարծում եմ՝ այստեղ խնդիրն ընդհանրապես ֆուտբոլային չէ։ Կան շատ ակումբներ, որոնք զուտ քաղաքական պատճառներով կամ, հավանաբար, վախենալով են մոտենում հարցին՝ մտածելով իմ տրանսֆերի համար վճարելու մասին»,-ասել է Սպերցյանը: