Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերի դիրքերին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել են հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ուժերին պատկանող ռազմական թիրախների դեմ։ Այս մասին հայտնել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Հըզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարվածներ է հասցնում Լիբանանի Բաալբեկ շրջանում գտնվող Ռադվանի ուժերին», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment