Al Alam. Իրանը լիովին չի դադարեցնի ուրանի հարստացումը

Իրանը չի համաձայնի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրի պայմաններին, որոնք նախատեսում են ուրանի հարստացման լիակատար դադարեցում և երկրից իր պաշարների դուրսբերում։ Այս մասին հաղորդել է «Al Alam» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։

«Ուրանի հարստացման լիակատար դադարեցման, միջուկային օբյեկտների ապամոնտաժման և (հարստացված) ուրանի պաշարների դուրսբերման սկզբունքը բացարձակապես անընդունելի է», – նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

 

Leave a Comment