Ասեք Կուրտուային, որ Բելգիան զավթված է մուսուլմանների կողմից․ Չիլավերտ

Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը կոշտ է արձագանքել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի քննադատությանը։

​Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Բենֆիկա» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորը մրցավարին տեղեկացրել էր, որ Ջանլուկա Պրեստիանին իրեն «կապիկ» է անվանել: Խաղից հետո Կիլիան Մբապեն հաստատել էր, որ լսել է ռասիստական վիրավորանքը «Բենֆիկայի» ֆուտբոլիստի կողմից:

​Ավելի վաղ Չիլավերտն այսպես էր մեկնաբանել իրավիճակը.

«Մբապեն խոսում է արժեքներից, բայց ապրում է տրանսվեստիտի հետ, դա նորմալ չէ: Պրեստիանիին պետք է պաշտպանել, ֆուտբոլն ինչ-որ կանացի է դարձել»:

Նախկին ֆուտբոլիստը նաև հայտարարել էր, որ Վինիսիուսն է առաջինը վիրավորել արգենտինացուն: «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան արձագանքել էր այս հայտարարությանը․

«Ցավալի է, սա վիրավորանքի ևս մեկ դրսևորում է: Նման բաները տեղ չունեն ժամանակակից աշխարհում, առավել ևս՝ նախկին գործընկերոջ շուրթերից»,-ասել էր Կուրտուան:

​Ի պատասխան՝ Չիլավերտը Radio Rivadavia-ի եթերում ասել է.

​«Ասեք Կուրտուային, որ Բելգիան զավթված է մուսուլմանների կողմից, ովքեր հանդուրժում են կանանց ծեծն ու սպանությունը: Հարավամերիկյան արժեքներն ուղղված են ընտանիքին, և մենք պետք է դրանք պաշտպանենք: Սա է ամբողջ էությունը»:

Leave a Comment