Սրբուհի Գալյանը «Վանաձոր» ՔԿՀ-ում զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները

Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։ Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում է զոդման դասընթացներ իրականացնել։ Այդ նպատակով ձեռք են բերվել նոր սարքավորումներ, հաստոցներ։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Leave a Comment