Ֆիշինգ՝ թակարդ կեղծ հղումների տեսքով

Այսուհետ կանդրադառնանք ոչ միայն մեր երկրում տարածում գտած կիբեռհանցագործություններին, այլ նաև յուրաքանչյուր օր կներկայացնենք կիբեռհանցագործությունների 1 սխեմա, որը կօգնի Ձեզ թվային աշխարհում լինել էլ ավելի անվտանգ։ Այսօրվա թիրախում ֆիշինգն Է։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ կիբեռոստիկանության տելեգրամյան ալիքից։

Ֆիշինգը դա կիբեռհանցագործության ամենատարածված ձևն է: Այն առաջացել է անգլերեն «fishing» (ձկնորսություն) բառից ։ Հանցագործները «կարթ» են գցում համացանցում՝ սպասելով, թե ով խայծը կուլ կտա։ Սա խաբեության տեսակ է, երբ ձեզ հաղորդագրություն է գալիս (էլ. փոստով, SMS-ով կամ մեսենջերով), որը արտաքնապես շատ նման է վստահելի կազմակերպության նամակի (օրինակ՝ Բանկի, HayPost-ի, Facebook-ի կամ Netflix-ի)

Խայծերը լինում են բավականին «գայթակղիչ» կամ «տագնապալի» (օրինակ՝ «Դուք շահել եք», «Ձեր հաշիվը կարգելափակվի» և այլ)։ Սեղմելով հղմանը՝ դուք հայտնվում եք կեղծ կայքում, որտեղ լրացնելով ձեր տվյալները՝ դրանք ակամա փոխանցում եք հանցագործին։

Ինչպե՞ս պաշտպանվեք այդպիսի հարձակումների

Մի՛ անցեք կասկածելի հղումներով, եթե նույնիս դրանք եկել են «ծանոթ» մարդուց։

Միշտ ստուգեք կայքի հասցեն կամ հեռախոսահամարը (օրինակ՝ vbe.am-ի փոխարեն կարող է լինել vbe-armenia. com, իսկ հեռախոսահամարի դեպքում փորձեք այլ եղանակով պարզել` արդյոք դա տվյալ ընկերության համարն է, թե ոչ)։

Միացրեք երկփուլային վավերացումը (2FA) Ձեր բոլոր անհատական էջերում

Երբեմն բավականին պարզ քայլերը Ձեզ կարող են ապահովագրել հնարավոր վնասներից:

Leave a Comment