«Չելսին» և «Վեսթ Հեմը» տուգանվել են

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պաշտոնական հայտարարություն է տարածել Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Չելսի»-«Վեսթ Հեմ» (3:2) հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Անկախ կարգավորող հանձնաժողովը տուգանել է երկու ակումբներին 2026 թվականի հունվարի 31-ին կայացած խաղում գրանցված զանգվածային ծեծկռտուքի պատճառով։

​Նշվում է, որ հանդիպման 95-րդ րոպեին «Չելսին» չի կարողացել կանխել իր ֆուտբոլիստների ոչ պատշաճ և սադրիչ վարքագիծը: Նույն ժամանակահատվածում «Վեսթ Հեմն» իր հերթին չի վերահսկել սեփական խաղացողների ոչ պատշաճ, սադրիչ և ագրեսիվ գործողությունները խաղադաշտում։

​Երկու ակումբներն էլ հետագայում ամբողջությամբ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։ Կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել «Չելսիին» տուգանել 325 հազար, իսկ «Վեսթ Հեմ Յունայթեդին»՝ 300 հազար ֆունտ ստեռլինգով։

Leave a Comment