Օքթայ․ Հայ-թուրքական հարաբերությունները կապված են ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ

Օքթայ․ Հայ-թուրքական հարաբերությունները կապված են ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ

26 փետրվարի 2026 – 13:20 AMT

PanARMENIAN.NetԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հետ։ Այդ մասին այտարարել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա ընդգծել է, որ նշված գործընթացները զարգանում են զուգահեռաբար, հայտնում է APA-ն:

«Մենք հույս ունենք, որ այս ամենը կզարգանա շատ արագ, և տարածաշրջանի օրակարգն այլևս կձևավորվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ։ Հետագայում մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա», — նշել է նա։

Հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում ինչպես ղազախական և ռուսական հացահատիկի փոխադրումը, այնպես էլ առևտրային կապերի մեկնարկը վկայում են ադրբեջանական կողմի ինքնավստահության մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փուլային կարգով սկսել է իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս նախատեսվող համաձայնագրի պաշտոնական ստորագրումից և իրավական պարտավորությունների առաջացումից առաջ:

«Սա շատ կարևոր ցուցանիշ է և ցույց է տալիս Ադրբեջանի ինքնավստահությունը»,-ասել է նա:

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a Comment