Թոշակների բարձրացման այս տարվա բյուջետային բեռը կկազմի մոտ 80 մլրդ դրամ․ Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ կետերով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների՝ թոշակների բարձրացմանն առնչվող հարցերին։ Ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • Գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10,000 դրամով (շուրջ 667,000 շահառու)։
  •  Որոշ տեսակների դեպքում, օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակի դեպքում, բարձրացումը կլինի ավելի մեծ ։
  •  Շատ քիչ դեպքերում բարձրացումը կարող է կազմել 7–8 հազար դրամ՝ միջինից գրեթե կրկնակի բարձր կենսաթոշակ ստացողների համար։
  • Այս տարվա լրացուցիչ բյուջետային բեռը կկազմի մոտ 80 միլիարդ դրամ, որը կֆինանսավորվի վերաբաշխումների միջոցով։
  • Ստաժի հաշվարկման բազային գումարը 24,000 դրամից կբարձրանա 34,000 դրամի, ինչի արդյունքում ավելի մեծ ստաժ ունեցողները շարունակելու են ավելի բարձր կենսաթոշակ ստանալ։
  • Հետվճարի (քեշբեքի) մեխանիզմը թույլ է տալիս մինչև 10,000 դրամ վերադարձ, ինչը կարող է ընդհանուր աճը հասցնել մոտ 20,000 դրամի։
  • 65+ տարիք ունեցող կենսաթոշակառուները ներառված են առողջության ապահովագրության ծրագրում, որի համար պետությունը ամսական վճարում է 10,800 դրամ։
  • Ինքնազբաղվածների համար համակարգային լուծումներ են նախատեսվում՝ ներառյալ 2028 թվականից գյուղացիական տնտեսությունների ընդգրկումը ապահովագրական համակարգում։
  • Քաղաքական ուժերի քննադատությունները որակվել են որպես փոփոխական և ոչ բովանդակային, իսկ կառավարության քաղաքականությունը՝ ծրագրային և հետևողական։

Leave a Comment