Վաշինգտոնը կհետաքննի «չափազանց անսովոր» միջադեպը — Հայաստանի Հանրային Ռադիո

Կուբան հայտնել է ԱՄՆ դրոշի տակ գտնվող մոտորանավակի եւ իր սահմանապահների միջեւ փոխհրաձգության մասին։

Կուբայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ մոտորանավակի չորս ուղեւոր զոհվել է, վեցը վիրավոր են։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երկրի հյուսիսային ափի մոտ գտնվող կղզու շրջակայքում։ Մոտորանավակից կրակ են բացել իրենց մոտեցող Կուբայի առափնյա պահպանության նավի ուղղությամբ։

Գերատեսչության տվյալներով՝ մոտորանավակում գտնվողներից մի քանիսը նախկինում ունեցել են դատվածություն, եղել են զինված են եւ մտադիր էին «ահաբեկչության նպատակով ապօրինի ներթափանցել երկրի տարածք»։

Ըստ BBC- ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է հետաքննել այս «չափազանց անսովոր» միջադեպը։

Leave a Comment