
Մահացել է խորհրդային դերասանուհի Նատալյա Կլիմովան, որը գլխավոր դեր է խաղացել «Ձյունե թագուհին» ֆիլմում։ Նշվում է, որ վաղը նա կդառնար 88 տարեկան։
Նատալյա Կլիմովան հայտնի է «Ձյունե թագուհին», «Ձյունանուշը» և «Ուրալյան լեռների հեքիաթները» խորհրդային ֆիլմերում իր դերերով։ Բաց աղբյուրների համաձայն՝ նա դերասանական կարիերան թողել է 1990 թվականին՝ հիվանդության պատճառով։