Կառավարությունը երկարաձգեց անհետ կորածների ընտանիքների աջակցությունը – Armenia Today

ՀՀ կառավարությունը փետրվարի 26-ի նիստում 3 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը։

Յուրաքանչյուր ընտանիքի միջոցառման շրջանակում ամսական կտրամադրվի 300 000 դրամ։ Նախագծով սոցիալական աջակացությունը 2026 թվականի հունվար ամսվա համար կտրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքի, իսկ փետրվար և մարտ ամիսների համար` 8 անհետ կորած անձանց ընտանիքի։ Նշվում է, որ թիվը պայմանավորված է 2026 թվականի հունվարին շահառու հանդիսացող 3 անձանց՝ ՀՀ վերադարձի հանգամանքով։

Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19-ը քաղաքացիական անձ։

Leave a Comment