26 փետրվարի 2026 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի մասնակցություն, տարբեր մակարդակներով, Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին, չի նախատեսվում»,-ասել է նա, հայտնում է APA-ն:
Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա հագեցած աշխատանքային գրաֆիկում և օրացուցային պլանում նման այց նախատեսված չէ։
Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում 2026-ի մայիսին: Հայաստան-ԵՄ գագաթաժողովը ևս նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: