Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանախոսությունը ուղղված էր միջազգային գործընկերներին՝ վերլուծական, փորձագիտական և դիվանագիտական հանրությանը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը իր ամբողջական և համակարգային տրամաբանությամբ. սոցցանցի իր էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բանախոսությունը նպատակ ուներ ոչ միայն ամփոփել արդեն արձանագրված արդյունքները, այլև նախանշել հաջորդ փուլը՝ խաղաղության ամրապնդումը, դրա ինստիտուցիոնալացումը և տարածաշրջանային զարգացման հեռանկարները։
