Ռուբիոն ասել է, որ Թրամփը չի հասկանում, թե ինչու Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շատ բան է արել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար և չի հասկանում, թե ինչու Մոսկվան և Կիևը դեռևս դա չեն արել, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նա պարզապես չի հասկանում, թե ինչպես երկու երկրներ, որոնք ներգրավված են նման դաժան, սարսափելի և արյունալի պատերազմի մեջ, չեն կարողանում համաձայնության գալ այն ավարտելու վերաբերյալ», – լրագրողներին ասել է Ռուբիոն։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին:

Բանակցություններից հետո ռուսական պատվիրակության ղեկավար և նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կկայանա նոր հանդիպում:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նշել է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Leave a Comment