Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում հրաբուխ է ժայթքել

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում՝ Անտիոքիա դեպարտամենտում, հրաբուխ է ժայթքել, հայտնել է տարածաշրջանի ռիսկերի կառավարման ծառայությունը։

Սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս օդ բարձրացող բոցի հսկայական սյուն։

«Այսօր երեկոյան ժայթքել է հրաբուխ: Նախնական տվյալներով՝ չնայած տարածքի մոտակայքում բնակելի շենքերի առկայությանը, զոհերի մասին տեղեկություններ չկան»,-ասվում է ծառայության սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ:

Տեղական իշխանությունները տարհանում են ժայթքման վայրին մոտ գտնվող շենքերի բնակիչներին: Բացի այդ, տարածք կուղարկվեն անձնակազմ և սարքավորումներ՝ ճանապարհները մաքրելու համար:

Leave a Comment