«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն շինթույլտվություն է ստացել մահացածի կողմից





Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 111/36 հասցեում գործունեություն ծավալող «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն, որի տնօրենը շաբաթներ առաջ հարձակվել էր Oragir.News-ի լրագրողի վրա և խլել հեռախոսը, տվյալ տարածքում շինարարական թույլտվության փորձագիտական եզրակացությունը ստացել է մի մարդու կողմից, որը այդ փաստաթղթի ստորագրումից 1 տարի առաջ մահացած է եղել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին է ստացել փորձագիտական եզրակացություն, բայց այն ստորագրած ճարտարապետ-կոնստրուկտոր Էդիկ Անդրանիկի Մելքումյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին, ինչը հաստատվել է Արդարադատության նախարարության՝ փաստաբանի գրավոր հարցմանն ի պատասխան գրությամբ։

«Ի պատասխան Ձեր՝ 2024 թվականի փետրվարի 2-ին Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն հասցեագրված գրության՝ հայտնում ենք, որ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման գրանցամատյանի տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին գրանցված Էդիկ Անդրանիկի Մելքումյանի /ծնված 30.08.1955թ./ թիվ 9217 մահվան վերաբերյալ ակտային գրանցումը: Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 9217 ակտային գրանցման մեջ «Մահվան ժամանակ» տողում նշված է «2020 թվականի դեկտեմբերի 10-ը»,- փաստաբանին հայտնել են Արդարադատության նախարարությունից։

«Եթե անգամ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն ասի, որ այդ տարածքը ձեռք է բերել, օրինակ՝ 2018 թվականից, և տվել է մշակման, պարզապես՝ այդ ժամանակ են տվել եզրակացությունը, ապա դա անհեթեթություն կլինի, քանի որ այդ տարածքը նշված ընկերությանը պատկանում է 2021 թվականի օգոստոսի 26-ից։ Այսինքն՝ այդ ժամանակ նշված հողակտորը դեռ իրեն չի էլ պատկանել, որ ինքը դիմեր նախագիծ հաստատելու համար»,-ասաց մեր զրուցակիցը և տրամադրեց տվյալ խնդրին վերաբերող փաստաթղթերը։

Քաղաքացին հայտնեց՝ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը տվյալ տարածքում ապրող տարեց կնոջ մուտքը բացելն է և նրան էլեկտրաէներգիայով ապահովելը.

«Մենք այս հարցը պատրաստվում ենք բողոքարկել դատարանում. ինչպե՞ս է հնարավոր մահացած մարդու կողմից որևէ եզրակացություն ստանալ»։

oragir.news




դիտվել է 125 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Leave a Comment