Նարեկ Մկրտչյանը և Ռեբեկա Բըրչը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Դեսպանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ։

Leave a Comment