Ես իմ ֆուտբոլիստներին մեղադրելու ոչինչ չունեմ․ Կիվու

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությանը (1:2)։

«Ես իմ ֆուտբոլիստներին մեղադրելու ոչինչ չունեմ. նրանք խաղադաշտում ներդրեցին իրենց ողջ ուժերը։ Մրցակիցը գերազանց էր կազմակերպված և հստակ գիտակցում էր իր անելիքը առաջին խաղում 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո։ Նրանք փայլուն կատարեցին իրենց աշխատանքը։ Մեզ մնում է միայն շնորհավորել «Բուդյո-Գլիմտին»․ նրանք արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն։

Ցավոք, Չեմպիոնների լիգայում մեզ չհաջողվեց մինչև վերջ մրցունակ լինել։ Թեև մենք հիանալի մեկնարկեցինք և անընդմեջ չորս հաղթանակ տարանք, սակայն հետագայում սկսեցինք միավորներ կորցնել անգամ այն դեպքում, երբ արժանապատիվ ֆուտբոլ էինք ցուցադրում։ Սա ամենաբարձր մակարդակի մրցաշար է, եթե չես իրացնում պահերդ ու ճիշտ որոշումներ չես կայացնում, կարող ես պատժվել հենց առաջին իսկ սխալիդ համար»,- նշել է Կիվուն։

Leave a Comment