Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը միացավ «Ալաշկերտին»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեւանի «Ալաշկերտին» է միացել ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դավիթ Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Զենիթի» ակադեմիայում, իսկ 2023 թվականին տեղափոխվել է «Սոչիի» 2-րդ թիմ։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը Կիրակոսյանն անցկացրել է Չարենցավանի «Վանում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment