«Ռուբինյանին էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես

«Պետական պաշտոնյաներն իրենց բանուգործը թողած՝ զբաղվում են նրանով, ինչով իրենք չպետք է զբազվեին, դա վկայում է պետական համակարգի ոչ նորմալ գործելու մասին․ առողջապահության նախարարը բժիշկ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ․․․»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։


«Եվ տեսնում ենք՝ ԱԺ փոխխոսնակը իր ծնողի տարիքի Վեհափառ Հայրապետին կարող է ավազանի անունով դիմել և անհարգալից վերաբերմունք արտահայտել եկեղեցականների նկատմամբ՝ ասելով, թե նրանք օլիգարխների են ենթարկվում, КГБ-ի գործակալներ են․․․, բայց իրենց ասածներն իրենց արածներին չեն համապատասխանում, թող իրենք զբաղվեն իրենց պարտականություններով, երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, իրենց խոստումների կատարմամբ․․․ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառին «Կտրիճ» է ասում, իրեն էլ շատերը Քըլըչ մականունով են դիմում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի իրեն այդպես դիմել․․․ Մենք խտրական վերաբերմունք չունենք, բայց մեր նկատմամբ մեր հայրենիքում խտրական վերաբերմունք կա»,- ընդգծել է  Տեր Վրթանեսը։


***





«Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական նախաձեռնությանը միացած ուխտադրուժ, տիրադավ հոգևորականներից որևէ մեկը կամավոր կերպով չի միացել, բոլորը միացել են շանտաժով ու ահաբեկմամբ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։


«Հայաստանում Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իրավական համակարգը՝ տիրադավ հոգևորակններին, նաև որոշ կարգալույծ հոգևորականներին իր ձեռքում պահելու համար։ Տեսնում ենք, որ Եկեղեցու հիմնական մասը՝ եպիսկոպոսները, նաև քահանայից դասը Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին են։ Տեսանք՝ ինչպիսի բռնաճնշումներ եղան բանակում ծառայող գնդերեցների վրա, բայց նրանցից որևէ մեկը չմիացավ հակաեղեցական շարժմանը»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։


Դիտեք նաև՝


Leave a Comment