Դուք շահույթ գեներացնող կազմակերպություն եք, դուրներդ չի գալիս, ողբերգական տեսարաններ մի սարքեք, գնացեք Հայաստանից. Արփինե Հովհաննիսյանը` «Վեոլիա Ջուր»-ին (տեսանյութ)


Տեսանյութ


Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

 

«1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում

2. Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ու՞ր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է

3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչո՞ւ: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել Վեոլիա ջրի փաստարկների մասին իրականությունը: Մնացածը` տեսանյութում:

4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում»:

 


Leave a Comment