Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։


 


Այցի շրջանակում վարչապետը Վարշավայում կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։


 


Պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։


 


Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։


 


Leave a Comment