Սահմանվել են ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է, որ սահմանվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևը։

Հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

Մանրամասները՝ այստեղ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ այստեղ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment