Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կախված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից. Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ



Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ, այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, հայտնում է APA-ն:



Նրա խոսքով՝ այս գործընթացներն իրականացվում են զուգահեռաբար. «Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգն այլևս կորոշվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարօրությամբ և զարգացմամբ։ Այսուհետ մենք ավելի շատ կկենտրոնանանք ապագայի վրա»։


Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջոցով ներկրվող ցորենի փոխադրումը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում առևտրային կապերի մեկնարկը արտահայտում են ադրբեջանական կողմի ինքնավստահությունը։


Նա նշել է, որ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել պայմանավորվածությունը նույնիսկ նախքան խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը և դրա իրավական պարտադիր ուժ ստանալը.

«Սա շատ կարևոր ցուցանիշ է և վկայում է Ադրբեջանի ինքնավստահության մասին»,- հայտարարել է Օքթայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment