«Ռեալը» կարող է զրկվել Մբապեից «Բենֆիկայի» դեմ վճռորոշ խաղում

«Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը, ֆուտբոլիստը ձախ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել մարզումը։

Չի բացառվում, որ ֆրանսիացին ստիպված լինի բաց թողնել այս կարևորագույն դիմակայությունը։ Նշենք, որ դեռևս նախորդ շաբաթ Ալվարո Արբելոան հայտնել էր, որ վնասված ծունկը շարունակում է անհանգստացնել Մբապեին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում մադրիդցիներն առավելության էին հասել նվազագույն՝ 1:0 հաշվով։

Leave a Comment