Հնդկաստանի վարչապետը Իսրայելում է | Radar Armenia

Հնդկաստանի վարչապետը Իսրայելում է

Իսրայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրավերով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր ժամանել է Իսրայել։

Օդանավակայանում Բենիամին Նեթանյահուն և նրա կինը դիմավորել են Հնդկաստանի վարչապետին։ Արարողությունից հետո առաջնորդները հանդիպում կունենան։

Այնուհետև վարչապետը և նրա կինը կմեկնեն Քնեսեթ՝ Հնդկաստանի վարչապետի ընդունելության արարողությանը։

Քնեսեթի լիագումար նիստում իրենց ելույթներից հետո առաջնորդները կմասնակցեն Երուսաղեմի «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում կայանալիք նորարարական միջոցառմանը, որից հետո վարչապետ Նեթանյահուն և նրա կինը կհյուրընկալեն Հնդկաստանի վարչապետին ընթրիքի։

Վաղը երկու առաջնորդները կայցելեն Յադ Վաշեմ և կանցկացնեն ընդլայնված հանդիպում «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում։

Կողմերը կստորագրեն մի շարք համաձայնագրեր տնտեսական, պաշտպանական և քաղաքական ոլորտներում, որոնք հզոր խթան կհաղորդեն երկրների միջև համագործակցությանը։

Ստորագրման արարողությունից հետո Իսրայելի և Հնդկաստանի վարչապետները հանդես կգան համատեղ մամուլի հայտարարությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment