25 փետրվարի 2026 – 15:24 AMT
PanARMENIAN.Net – Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում՝ 3 փոխոստիկանապետ ազատվել է պաշտոնից:
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։