Ի՞նչ նոր պատժամիջոց է կիրառում Ֆլիկը «Բարսելոնայում»

«Բարսելոնայում» այլևս չեն հեռացնում ֆուտբոլիստներին թիմից և չեն նստեցնում պահեստայինների նստարանին ուշացումների պատճառով:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Պեդրին և Ֆերան Տորեսը El Hormiguero հումորային հաղորդման եթերում պատմել են Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմում տիրող կարգապահության և նոր կանոնների մասին:

Խաղացողները նշել են, որ գերմանացին դադարել է պահեստայինների նստարանին ուղարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր ուշանում են միջոցառումներից։ Ավելի վաղ նման պատիժների էին արժանացել Ռաֆինյան և Մարկուս Ռեշֆորդը, իսկ Ժյուլ Կունդեն պատժվել էր երեք անգամ:

«Ինչ վերաբերում է ճշտապահությանը, մեզ մոտ կանոնները մի փոքր փոխվել են: Եթե ուշանում ես, տուգանք ես վճարում»,- ասել է Պեդրին:

Ֆերանն էլ նշել է, որ տուգանքները կարող են հասնել մինչև 40 հազար եվրոյի: Ֆուտբոլիստները ասել են, որ Ֆլիկը հաշվի է առնում անգամ երեք վայրկյանի ուշացումը:

«Չեմ կարող պատկերացնել, թե որքան կարժենար 20 րոպե ուշանալը»,- կատակել է Ֆերանը:

Միևնույն ժամանակ, խաղացողները նշել են, որ 61-ամյա մարզիչը չի խոչընդոտում հանդերձարանում տիրող ուրախ մթնոլորտին և խաղացողների կողմից TikTok-ի համար տեսանյութերի նկարահանումներին:

Leave a Comment