
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդեր Խվթիսիաշվիլիին, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։