Սու-30ՍՄ կործանիչը վթարի է ենթարկվել Կարագանդայի շրջանում՝ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ:
Այս մասին հաղորդում են ղազախական լրատվամիջոցները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։ Նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ անձնակազմին հաջողվել է փրկվել և ողջ մնացել։
Օդաչուները ներկայումս գտնվում են բժշկական հսկողության տակ։ Միջադեպի պատճառը և հանգամանքները պարզելու համար Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում է թռիչքների անվտանգության վարչության պետը։