
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Plug and Play միջազգային աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։
• Հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ISTC ինովացիոն կենտրոնում (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, VII մասնաշենք, VI հարկ)
Սա հնարավորություն է՝
• բացահայտելու նախարարության և գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը,
• տեղեկանալու տեխնոլոգիական և նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին,
• ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ,
• ստանալու ձեր հարցերի պատասխանները,
• ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:
Միացե՛ք, տեղեկացե՛ք և օգտագործե՛ք ձեր հնարավորությունը տեխնոլոգիական համայնքի մի մասը դառնալու համար։