Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.6% – Նորություններ 25.02.2026

2026 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 18.7%,

արդյունաբերություն՝ 10.6%,

ծառայություններ՝ 7.4%,

առևտրի շրջանառություն՝ 0.7%։

2025 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%:

 

Leave a Comment