Ինչպես արդեն հայտնել ենք Ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը իրականացվող շինծու դատական գործով դատապարտվել է 20 տարի ազատազրկման։ Պատժի առաջին 10 տարին Արցախի նախկին պետնախարարը պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի բանտում։ Վարդանյանի ազատազրկման որոշման մանրամասների մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո ընտանիքը հայտնել է, որ նա որոշել է դատավճիռը չբողոքարկել։
«Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ»,- ասվում է Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ: