Տեսանյութ. Թոշակները 10.400 դրամով չբարձրացնող Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ թոշակ է բարձրացնելու

Փաշինյանը սոցցանցերի իր էջերով հայտարարել է, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։
ԱԺ-ը այս հարցը չի քննարկել, Փաշինյանն ինքնակա՞մ է որոշել, որ թոշակները պիտի բարձրանան։ Դրա համար նախօրոք չպե՞տք է բյուջեից հատկացումների ֆոնդ առանձնացվեր։

Այսինքն՝ փաստ է, որ նա միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք է իրեն վերապահում։ Պետբյուջեի հաշվի՞ն է բարձրանալու թոշակը, առանց հարցը քննարկելու, առանց օրենք ընդունելո՞ւ։Իսկ գուցե Քպ-ի քարոզարշավը ինչ-որ մեկը հովանավորում է, այնտեղից էլ «թոշակների ֆոնդ» է ստեղծվել։ Հազար ու մի արդարացի կասկած կարող է առաջանալ։ Սա պետություն չէ, Սահմանադրություն, օրենքներ ունեցող երկրներում այսպիսի կարևոր հարցերը ֆեյսբուքյան լայվով չեն որոշվում։ Սա մեկ անձի ասածով կառավարվող բռնապետության օրինակ է։

Ընտրություններից 3 ամիս առաջ թոշակ է բարձրացնում, երբ ինքն է հայտարարել ԱԺ ամբիոնից. «Թոշակները 10.400 դրամով բարձրացնեք, որ ի՞նչ անենք։ Թոշակառուն չի իմանալու՝ ինչպես օգտագործի այդ բարձրացված 10.400 դրամը»։

Ինքն իրեն հակասող, ինքն իրեն հերքող, ընտրություններից առաջ թոշակառուներին ընտրակաշառք բաժանող… դժվար է այստեղ գրել ղեկավար բառը։

Leave a Comment