ARARAT թանգարանը մասնակցել է Բուքուբորան գրատոնին

ARARAT թանգարանը մասնակցել է Բուքուբորան գրատոնին

24 փետրվարի 2026 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 21-ին և 22-ին Վուդս կենտրոնում կայացել է Բուքուբորան գրատոնը, որի շրջանակներում ARARAT թանգարանը ներկայացրել է «ARARAT. Մանրապատումներ» ժամանակավոր ցուցադրությունը։

«ARARAT. Մանրապատումներ» ցուցադրությունը նվիրված էր ARARAT հայկական կոնյակների պիտակների պատմությանը և բացահայտում էր դրանք որպես մշակութային հիշողության և գրաֆիկական արվեստի յուրատեսակ դրսևորում։ Ցուցադրությանը ներկայացված յուրաքանչյուր պիտակ արտացոլում էր իր ժամանակաշրջանը։ Տառատեսակը, գույնը և խորհրդանշական լեզուն համադրվում էին հաղորդելու ոչ միայն շշի մեջ պահված խմիչքի դիմագիծը, այլև այն արժեքները՝ ժամանակը, համբերությունը և վարպետությունը, որոնք բնորոշում են ARARAT կոնյակի ստեղծման արվեստը։

«ARARAT կոնյակի պիտակները երբևէ չեն ընկալվել որպես լոկ արտադրական դիզայնի նմուշներ։ Դրանք մշակութային հիշողության, վարպետության և ինքնության տեսողական տարեգրություններ են։ Տասնամյակների ընթացքում այս պիտակները հայկական կոնյակի ժառանգությունը վերածել են գրաֆիկական լեզվի՝ համադրելով պատմությունը, դիցաբանությունը, բնապատկերն ու ժամանակակից դիզայներական մտածողությունը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Leave a Comment