Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին արձագանքել է Կիլիան Մբապեի հասցեին հնչող քննադատություններին։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները բավականին ցածր էին գնահատել «Ռեալի» հարձակվողի ելույթները վերջին հանդիպումներում։
«Ես դա ապշեցուցիչ եմ համարում։ Սա ծիծաղելի է։ Եթե իսպանացիներն այլևս չեն ցանկանում նրան տեսնել իրենց մոտ, թող վերադարձնեն մեզ։ Կարծում եմ՝ այդ դեպքում Կիլիանը շատ ուրիշ մարդկանց երջանիկ կդարձնի։
Բայց, անկեղծ ասած, սա շատ ծիծաղելի է։ «Ռեալում», իմ կարծիքով, առանց այդ էլ չափազանց շատ են այնպիսի խաղացողներ, որոնք չպետք է այնտեղ լինեն։ Նրանք չափազանց գերագնահատված են»,- Դյուգարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Մբապեն ՊՍԺ-ից «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։