Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին. նախարարը տեսանյութ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին: Տարիներ շարունակ մարզաբնակ մեր քաղաքացիները Երևան են եկել այս ծառայությունից օգտվելու համար, հիմա տեղում` ապահովագրության շրջանակում այն հասանելի է: Մեկ շաբաթում 25 քաղաքացի է օգտվել ծառայությունից, որից 14-ը ապահովագրության շրջանակում:
Մեր քաղաքացիներին բուժծառայությունների ֆիզիկական և ֆինանսական հասանելիության ապահովումը մեր առաջնահերթությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment