Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի 21 անհատների և 53 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին նշվում է երկրի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, Կանադան պատժամիջոցներ կկիրառի 100 նավերի նկատմամբ։ Կանադայի կառավարությունը նաև կնվազեցնի ռուսական նավթի գնիը՝ մեկ բարելի համար 47.6 դոլարից մինչև 44.1 դոլար։
2014 թվականից ի վեր Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 3300 անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև 500 նավերի։