Կանադայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն կանադական դոլար (մոտավորապես 218,7 միլիոն դոլար) ֆինանսական օգնություն և 400 զրահապատ մեքենա։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
Այս մեքենաների թվում են 383 Senator բազմաֆունկցիոնալ զրահապատ մեքենա և 66 LAV 6 զրահապատ մեքենա։