Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծումը

Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծումը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- հայտնել է Պապիկյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment