NewsPress.am | Թուրքիայում կստեղծվի հանքային բորսա


Միջազգային


Թուրքիայի հանքագործների ասոցիացիայի նախագահ Մեհմեթ Յըլմազը հայտնել է, որ Թուրքիայում նախատեսվում է ստեղծել հանքային բորսա։ Ըստ նրա՝ այդ քայլն արվում է, որպեսզի ընդլայնվեն ոլորտի ֆինանսավորման հնարավորությունները և բարձրացվի գների թափանցիկությունը։

Յըլմազը նշել է, որ բորսան նախատեսվում է տեղակայել Ստամբուլում։ Ըստ նրա՝ Թուրքիան ունի հանքային բազմազանության մեծ ներուժ, սակայն այդ ներուժը բավարար արդյունավետությամբ չի գնահատվում միջազգային շուկաներում։ Նա հավելել է, որ հանքային բորսայի նպատակն է ստեղծել կանխատեսելի շուկայի խորություն արտադրողների և ներդրողների համար։ Յըլմազը նշել է, որ հանքարդյունաբերական բորսայի ներդրմամբ Թուրքիան կդառնա ավելի ազդեցիկ խաղացող միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով տարբեր երկրների հետ այդ ոլորտում համագործակցությանը՝ նա նշել է, որ Կանադայի հետ համագործակցությունը հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում ամրապնդվել է, և որ Թուրքիան այս տարի ևս կմասնակցի Կանադայի հանքարդյունահանողների և մշակողների ասոցիացիայի (PDAC) հանքարդյունաբերական գագաթնաժողովին։

Ermenihaber


Leave a Comment