«Ռեալի» պաշտպանը ներողություն է խնդրել չինացի երկրպագուներից

«Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը պաշտոնապես ներողություն է խնդրել չինացի երկրպագուներից՝ ռասիզմի մեջ մեղադրվելուց հետո։ 20-ամյա ֆուտբոլիստը չինարենով հայտարարություն է տարածել Weibo սոցցանցի ակումբային էջի միջոցով։

​Սկանդալն առաջացել էր լուսանկարի տարածման պատճառով, որն օգտատերերն ընկալել էին որպես վիրավորական՝ աչքերի ձևի հետ կապված ակնարկի պատճառով։

​«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ չինացի ընկերներից։ Ավելի վաղ ես ակամայից տարածել էի բովանդակություն, որը վիրավորական ենթատեքստ էր պարունակում։ Դա բացարձակապես պատահական է ստացվել, և ես ցավում եմ պատճառած անհարմարության համար»,- ասվում է Հաուսենի հայտարարության մեջ։

Leave a Comment