«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկա չի լինի Չեմպիոնների լիգայի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի նախախաղային մամուլի ասուլիսին։
Նշվում է, որ 63-ամյա մասնագետի փոխարեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին կպատասխանի նրա օգնականը՝ Ժուաու Տրալյաուն:
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» և «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած առաջին խաղում Մոուրինյուն հեռացվել էր մրցավարի հետ վիճաբանելու համար և չի կարողանա ղեկավարել իր թիմի գործողությունները պատասխան հանդիպման ընթացքում:
ՈւԵՖԱ-ն նաև ժամանակավորապես որակազրկել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիին այն բանից հետո, երբ Վինիսիուս Ժունիորը նրան մեղադրել էր ռասիստական վիրավորանքների մեջ:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ փետրվարի 25-ին: